Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Հեկտոր Բելյերինը չի ցանկանում կրկին ելույթ ունենալ Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Sport.es-ը:
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ լրանում է 2023 թվականի հունիսին: Նա բացառում է Անգլիա վերադարձը նույնիսկ այն դեպքում, եթե նոր պայմանագիր չկնքի «Կապտանռնագույնների» հետ: Անգլիայում Բելյերինը 7 տարի խաղացել է Լոնդոնի «Արսենալի» կազմում: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»:
Հիշեցնենք, որ իսպանացին ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Բարսելոնային»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր: Կատալոնական ակումբի կազմում նա մասնակցել է 7 խաղի: