«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը խփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատմության մեջ ամենաարագ գոլը, հայտնում է Opta-ն։
Ֆրանսիացի հարձակվողը «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում կրնկով խփած հիասքանչ գոլով աչքի է ընկել 30-րդ վայրկյանին ու բացել հաշիվը։
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է, հասանելի է նաև Fast TV հավելվածում (iOS, Android):