Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը մեկնաբանել է արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տեղափոխությունն անգլիական ակումբ:
«Նրա տրանսֆերի հարցում ես ոչինչ չէի կարող փոխել: Տեղափոխության մասին իմացել եմ միայն պաշտոնական հայտարարությունից հետո: Շատ գոհ եմ, քանի որ նա ֆանտաստիկ խաղացող է:
Ես իսպաներեն լավ չեմ խոսում, իսկ նա անգլերենից այդքան լավ չէ, բայց մենք կաշխատենք միասին: Նա տպավորիչ երիտասարդ է»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է Absolute Chelsea-ն:
Հիշեցնենք, որ 22-ամյա Ֆերնանդեսի տրանսֆերն անգլիական ֆուտբոլի պատմության ամենաթանկ տեղափոխությունն է: Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնին ձեռք բերելու համար «Չելսին» 121 միլիոն եվրո է վճարել Լիսաբոնի «Բենֆիկային»։