Իտալական «Ինտերի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իրականացրած անցումները:
Միլանյան ակումբը կարճ տեսանյութը վերնագրել է` «Հայկական շոգեքարշը ժամանել է նշանակման վայր»:
Հիշեցնենք, որ «Ինտերը» տանը 4-3 հաշվով հաղթանակ է կորզել «Բարսելոնայից»` վճռորոշ գոլը խփելով լրացուցիչ ժամանակում (առաջին խաղը` 3-3):
ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչը կանցկացվի մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում, Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: