Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպման (4-3) մասին.
«Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ։ Միգուցե վերջին 10 տարիներն իրենց գործն արել են, ու ես ինչ-որ չափով «Բարսայի» դեմ էի երկրպագում։
Ամեն դեպքում, պետք է հարգել, թե ինչպես է խաղում «Բարսան»։ Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է կատարել։ Դժվար է ասել, թե որ ակումբն էր արժանի եզրափակիչ դուրս գալուն։ Երկու ակումբներն էլ, միանշանակ, գիտեին` ինչպես խնդիրներ ստեղծել մրցակցի համար։ «Ինտերը», նույնիսկ սարսափելի պաշտպանվելով, կարողացավ 7 գոլ խփել»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ինտերը» դիկակայությունում «Բարսելոնային» հաղթել է 7-6 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի դեմ։