
Գրաբարում
ԿՈՅՍ (կույս) բառը նշանակել է ԿՈՂՄ: Այն առկա է «քառակուսի, կուսակալ, կուսակցական, մեկուսի, մեկուսանալ» և այլ բառերի կազմության մեջ:
Ժամանակակից հայերենում․․․
ԿՈՒՅՍ բառը ԿՈՂՄ նշանակությամբ գործածությունից դուրս է մղվել հավանաբար երկու պատճառով. նախ՝ հայերենում կան ԿՈՅՍ-ի մի շարք հոմանիշներ՝ կողմ, թև, երես, կուռ, էջ, և ապա՝ կա նաև նույնանուն «կույս» բառը, որը նշանակում է մաքուր, անաղարտ:
(Ըստ Ներսես Մկրտչյանի «Բառերի կենսագրությունից» գրքի, Երևան, 2004)
Լեզվի կոմիտե
տես նաև
տես նաև՝