Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն արդեն ժամանել է Ստամբուլ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը բանակցությունների վերջնական փուլում է և ժամերի ընթացքում բուժզննում կանցնի:
📸 Transfer görüşmelerine başladığımız Leroy Sané, İstanbul’da! pic.twitter.com/oTeJFmPkvY
— #5YıldızlıŞampiyon ⭐️⭐️⭐️⭐️⭐️ (@GalatasaraySK) June 12, 2025
Թուրքական ակումբը գերմանացի ֆուտբոլիստի հետ ամբողջական համաձայնություն ունի և նրա հետ 3 տարվա պայմանագիր կկնքի։
Սանեն «Բավարիայից» կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում:
Նա մյունխենյան գրանդ էր տեղափոխվել 2020թ. հուլիսին և այդ ընթացքում 220 խաղում խփել է 61 գոլ, կատարել 55 ասիստ: