Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ. «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» գոլառատ ոչ-ոքի գրանցեցին` 2-2։
«Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում կայացած խաղում հաշիվը 50-րդ րոպեին բացեց «Յունայթեդի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։ Տանտերերից 59-րդ րոպեին պատասխան գոլը խփեց նիդերլանդցի հարձակվող Կոդի Գակպոն, իսկ եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը 70-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու առաջ մղեց «Լիվերպուլին»։
80-րդ րոպեին հյուրերի հակագրոհը եզրափակեց կոտդիվուարցի եզրային հարձակվող Ամադ Դիալոն ու դրեց հանդիպման վերջակետը։
«Լիվերպուլը» 46 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով բարձրացավ 13-րդ տեղ։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-2 (տեսանյութ)
Կոդի Գակպո, 59, Մոհամեդ Սալահ, 70 (11մ) - Լիսանդրո Մարտինես, 50, Ամադ Դիալո, 80