Logo

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 06.09.2019ՄՇԱԿՈՒՅԹ
BeFunky collage 18 - Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Տրանսգրեսիվ գրականության վառ դրսևորումներից մեկում՝ «Մարտակումբ» վեպում, հերոսը սպառողական հասարակարգի գրված ու չգրված նորմերի մեջ նախամարդու կենսական բնազդներն ու մրցակցային որակները օր օրի կորցնող ու նոր սոցիալական մոդել փնտրող տղամարդն է: Նոր նորմերին համապատասխանելու հրամայականն ու արքետիպային ընկալումների առճակատումը հերոսի ներսում բախում են առաջացնում, ինչի ցնցումներն արտահայտվում են անսպասելի, վայրի ու կատաղիորեն հուսահատ արարքներում:

Չաք Փոլընիք

Մարտակումբ

 

Թարգմանությունն անգլերենից` Արթուր Մեսրոպյանի

Շապիկը և կցաթերթերը` Արարատ Մինասյանի

 

հատվածներ վեպից

 

*** 

Երբ մեր մեխանիկի պես տղերքը իրար դեմ են դուրս գալիս, հանդիսատեսից անգամ գոռում– գոչյուն դուրս չի գալիս: Միակ բանը, որ լսվում է, կռվողների ատամների արանքից դուրս եկող շնչառությունն է, բռնում կատարել փորձող ափերի ճպճպոցը, սվվոցն ու զմփյունը, երբ բռունցքները մուրճում ու մուրճում են փուչ ու բարակ կողոսկրերը մոտ տարածությունից ու ամբողջ եռանդով: Ցցուն երևում են մաշկի տակ փքված ջլերը, լարված մկաններն ու երակները: Մաշկը քրտինքից փայլում է, մկանները պրկվել են մետաղալարի պես, ու նրանք մարտնչում են առաստաղից կաթող միակ լույսի տակ: Չես հասցնում աչքդ թարթել, տասը– տասնհինգ րոպե անցնում է: Նրանց շուրջը հոտ է տարածվում, տղերքը քրտնում են, ու տղերքի հոտը տապակած հավի բույր է հիշեցնում: Մարտակումբի քսաներորդ րոպեն է անցնում: Վերջապես նրանցից մեկն ընկնում է: Մարտից հետո թմրամոլությունից բուժվող երկու հոգի ամբողջ գիշեր իրար հետ կլինեն՝ սպառված ու ամբողջ ուժերը քամող կռվից հետո իրար ժպտացող դեմքերով:

 

***

Հարցնում եմ՝ ինչ պլաններ ուներ Թայլըրը: Մեխանիկը բացում է մոխրամանն ու սիգարետի այրիչը ներս սեղմում: Նա ասում է. 

— Սա թե՞ստ է, հա՞: Դու ստուգո՞ւմ ես մեզ: 

Ո՞ւր է Թայլըրը: 

— Մարտակումբի առաջին կանոնն է՝ ոչ ոքի չպատմելՄարտակումբի մասին,— ասում է մեխանիկը:— Իսկ «Ավեր» նախագծի վերջին օրենքն է՝ ոչ մի հարց չտալ: 

Այդ դեպքում ինձ ի՞նչ կարող է ասել:

Նա ասում է. 

— Կարևոր է՝ հասկանաս, որ հայրդ քեզ համար եղել է Աստծո մոդելը: 

Մեր հետևում իմ աշխատանքն ու գրասենյակը սկսում են փոքրանալ, փոքրանալ, փոքրանալ և անհետանում են: 

Ձեռքերիցս բենզինի հոտ եմ առնում: 

Մեխանիկն ասում է. 

— Եթե տղամարդ ես, քրիստոնյա ու ապրում ես Ամերիկայում, ապա հայրդ է Աստծո քո մոդելը: Իսկ եթե երբեք հորդ չես տեսել, կամ էլ հայրդ քեզ թողել գնացել է կամ մահացել է կամ էլ երբեք տանը չի լինում, ապա Աստծո ինչի՞ն ես հավատում: 

Այս ամենը Թայլըր Դարդընի դոգման է: Խզբզված թղթի թերթիկների վրա, մինչ ես քնած եմ եղել, որոնք հետո ինձ է տվել, որպեսզի աշխատավայրում տպեմ ու պատճենահանեմ: Ես կարդացել եմ այդ ամենը: Անգամ շեֆս երևի կարդացած կլինի: 

— Ի վերջո պարզվում է,— ասում է մեխանիկը,— որ ամբողջ կյանքդ անցկացնում ես՝ հորդ և Աստծուն փնտրելով: Մինչդեռ իրականում արժե հաշվի նստել այն փաստի հետ,— ասում է նա,— որ հնարավոր է՝ Աստված քեզ չի սիրում: Գուցե Աստված ատում է քեզ: Սա ամենասարսափելի բանը չէ, որ կյանքում կարող է հետդ պատահել: 

Ըստ Թայլըրի մոտեցման՝ ավելի լավ էր Աստծո ուշադրությանն արժանանալ վատը լինելու պատճառով, քան ընդհանրապես ոչ մի ուշադրության չարժանանալ: Միգուցե որովհետև Աստծո ատելությունն ավելի լավ է, քան անտարբերությունը Նրա: 

Եթե քեզ ընտրություն տրվեր կա՛մ լինելու Աստծո ամենաոխերիմ թշնամին, կա՛մ էլ լինելու ոչինչ, ո՞րը կընտրեիր: 

Մենք Աստծո չսիրած զավակներն ենք՝ ըստ Թայլըրի, ու մեզ համար տեղ չկա պատմության մեջ, ոչ էլ ինչ–որ առանձնահատուկ ուշադրության ենք արժանացած: 

Եթե Աստծո ուշադրությունը չբևեռենք մեզ վրա, ո՛չ անիծված լինելու հույս կարող ենք փայփայել, ո՛չ էլ մեղքերի քավության արժանանալու: Ո՞րն է ավելի վատ՝ դժո՞խքը, թե՞ ոչինչը: Եթե մեզ բռնեն ու պատժեն, միայն այդ ժամանակ կարող ենք փրկության արժանանալ: 

— Կրակի մատնենք Լուվրը,— ասաց մեխանիկը,— իսկ քամակներս սրբենք Մոնա Լիզայով: Այդպես Աստված գոնե կիմանա մեր անունները: 

Ինչքան ցածր ընկնես, այնքան բարձր կթռչես: Ինչքան հեռու փախչես, այնքան շատ է Աստված ցանկանում, որ վերադառնաս: 

— Եթե անառակ որդին չհեռանար տնից,— ասաց մեխանիկը,— պարարտ հորթը դեռ կենդանի կլիներ: 

Բավարար չէ լինել ծովի ավազահատիկներից կամ երկնքի աստղերից մեկը: 

Մեխանիկը սև Քորնիշը քշում է դեպի հին, առանց բաժանարար գծի շրջանցիկ մայրուղին ու միաձուլվում մեքենաների հոսքին, իսկ հետևում արդեն շարվում են բեռնատարները՝ վարելով օրենքով թույլատրելի արագության սահմաններում: Քորնիշի սալոնը լցվում է հետևից եկող մեքենայի լույսերով, իսկ մենք, այստեղ նստած, զրուցում ենք՝ արտացոլվելով դիմապակու ներսի երեսին: Վարելով թույլատրելի արագությամբ: Այնքան, ինչքան օրենքով թույլատրված է:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

17:43 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սարդարապատը» հյուրընկալել է Մադրիդի «Աթլետիկոյի» ճամբարը

17:17 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ուեսլի Սնեյդերի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել նիդերլանդական ակումբի հետ

Պաշտոնական
17:07 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին կուղարկի՞ վարձակալության. ակումբի արձագանքը

16:53 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Ուրարտուի» հայտացուցակը «Նեմանի» դեմ պատասխան խաղին

16:27 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խումբ. 2025/26 մրցաշրջանի մեկնարկը, առաջին տուրի զույգերը

16:20 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանության արդյունքները

16:08 / 15.07.2025 • Թենիս

Iași Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

15:51 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Այս օրը դու երբեք չես մոռանա». Պերեսը՝ «Ռեալի» նորեկին

15:40 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լիվերպուլի» նախկին ավագ Ջորդան Հենդերսոնը՝ «Բրենթֆորդի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
15:28 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Ատալանտայի» գլխավոր մարզիչը հոսպիտալացված է

Պաշտոնական
15:19 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգա. 2025/26 մրցաշրջանի մեկնարկը, առաջին տուրի զույգերը

15:17 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Հպարտ եմ «Լիվերպուլում» Վրաստանը ներկայացնելու համար». Մամարդաշվիլի

14:50 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես և ինչու Վահե Գևորգյանն ու «Վանի» 17 ֆուտբոլիստ համալրեցին «Ալաշկերտը». Fast News-ի ռեպորտաժը

14:15 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնայի» դարպասապահը կխաղա Լա լիգա 2-ում

Պաշտոնական
14:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Բիչախչյանի թիմակիցը վախենում է ձերբակալվելուց և չի մեկնի եվրագավաթային խաղին

13:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Եթե դուրս մնանք, աշխարհի վերջը չի լինի». «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ

13:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ահա թե ինչու եմ ատում Լոնդոնը». Կոտրել են Անգլիայի հավաքականի հարձակվողի ավտոմեքենայի ապակին

12:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ-ի գավաթը Դոնալդ Թրամփի մոտ է, իսկ «Չելսիին» բաժին է հասել կրկնօրինակը

12:05 / 15.07.2025 • Ֆուտբոլ

El Larguero. «Բարսելոնայի» դիրքորոշումը Լամին Յամալի շուրջ սկանդալային իրավիճակի վերաբերյալ

11:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդն» այցելել է «Էնֆիլդ»՝ Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի հիշատակը հարգելու

11:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի առաջնության գլխավոր ռմբարկուին

10:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ծրագիր, որը կարող է սահմանափակել 1000 գոլի շեմը հատելու Ռոնալդուի հնարավորությունը

10:23 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Կանենք առավելագույնը, որ անցնենք երկրորդ փուլ»

10:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես է խաղում «Ռեալի» նորեկ Ալվարո Կառերասը

00:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել` «սոքերը» դարձնելով «ֆուտբոլ»

00:25 / 15.07.2025 • Ֆուտբոլ

B/R. «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդները

23:59 / 14.07.2025 • Բռնցքամարտ

Լեգենդար Ռիկի Հաթոնի որդին 24 տարեկանում ավարտել է կարիերան

Պաշտոնական
23:15 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» նախախաղային մարզումը Պոդգորիցայում

22:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ժորժե Ժեզուշը` «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
22:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալը» 50 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

Պաշտոնական
21:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը «Բորուսիայի» կազմում պատրաստվում է նոր մրցաշրջանին

21:28 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լուկա Մոդրիչը` «Միլանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
20:59 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Շիկահեր կանայք, գաճաճ մարդիկ. Յամալի 18-ամյակի երեկույթը` հետաքննության պատճառ

20:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

«Երբեք որևէ մեկին խաբելու մտադրություն չեմ ունեցել». Անչելոտին` պայմանական ազատազրկման մասին

19:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ևս մեկ նորեկ ունի

Պաշտոնական
19:17 / 14.07.2025 • Բռնցքամարտ

«Ինձ գումար պետք չէ, պատմություն է պետք». Պակյաոն բացատրել է` ինչու է ռինգ վերադառնում

18:37 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Զախարյանը վարակվել է նույն վիրուսով, ինչպես Մբապեն

18:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Արսենալը» տրանսֆեր է համաձայնեցրել

17:53 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Ջական մոտ է ակումբը փոխելուն

17:29 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Mundo Deportivo. Էնրիկեին որակազրկում է սպառնում

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ