Իսպանացի նախկին մրցավար Մատեու Լաոսն Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնում Լուիս Ռուբիալեսին փոխարինելու գլխավոր թեկնածուն է, հայտնում է Marca-ն:
46-ամյա Լաոսն ունի Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի, Լա լիգայի ակումբների, Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհրդի ու մրցավարական կորպուսի աջակցությունը:
Հիշեցնենք, որ Մատեու Լաոսը մրցավարական կարիերան ավարտել է այս տարվա հունիսին, իսկ Լուիս Ռուբիալեսը RFEF-ի նախագահի և ՈւԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոններից հրաժարական էր ներկայացրել, քանի որ աշխարհի առաջնության պարգևատրման արարողության ժամանակ համբուրել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյի շուրթերը և հայտնվել սկանդալի կենտրոնում: