«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին դժգոհել է մրցավարությունից «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո։
«Ամբողջությամբ համաձայն եմ մարզչի հետ։ Վիճահարույց բոլոր դրվագներում մրցավարը որոշում էր կայացնում «Ինտերի» օգտին։ Սա առաջին դեպքը չէ, որ մեզ հետ նման բան է պատահում։ Կարծում եմ՝ ՈՒԵՖԱ-ն պետք է ուշադրություն դարձնի այս ամենին։
Մխիթարյանը պետք է հեռացվեր դաշտից Յամալի հետ պայքարում կանոնները խախտելուց հետո։ Կապ չունի՝ 11-մետրանո՞ց էր, թե՞ ոչ։ Նա կարծես թե արդեն դեղին ուներ ու պետք է հեռացվեր»,- Պեդրիի խոսքն է մեջբերում Դանիելե Մարին։
Պեդրիի խոսքում որոշակի անճշտություն կա. Մխիթարյանը Յամալի հետ պայքարում խաղի կանոնները խախտելու պատճառով դեղին քարտ էր ստացել, իսկ մինչև այդ զգուշացված չէր եղել։