Երևանի «Ուրարտուն» տնային ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացրել Գյումրիի «Շիրակի» դեմ և հաղթել 2-0 հաշվով:
Սա Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի համար վերջին ընկերական խաղն է բելառուսական «Նեմանի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումից առաջ: Այս դիմակայության առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 10-ին «Ուրարտուի» ստադիոնում: