Logo

Բլեքֆեյս. ինչպես ծաղրը կամուրջ դարձավ երկու մշակույթների միջև

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 29.06.2021ՍՊՈՐՏ
05 54 - Բլեքֆեյս. ինչպես ծաղրը կամուրջ դարձավ երկու մշակույթների միջև

Բլեքֆեյսը մուգ գրիմն է, որն ընդօրինակում է սևամորթների արտաքինը: Բլեքֆեյսի ակունքները կապվում են 19-րդ դարակեսին Միացյալ Նահանգներում ծնունդ առած մենեստրել շոուների հետ, որտեղ սպիտակամորթ դերասանները սևոմորթ ստրուկների կյանքից զվաճալի տեսարաններ էին խաղում՝ ներկայացնելով վերջիններիս, որպես անուղղելի ծույլ և հիմար տեսակ: Թեև այդ շոուները ոտքից գլուխ ռասիստական էին, զարմանալի է, բայց հենց դրանք դարձան երկու մշակույթների միջև առաջին կամուրջը: Ամերիկացիների՝ կյանքի մասին պարզամիտ պատկերացումներ մտան ստրուկների հոգևոր երգերը, ժարգոնը, և, որ ավելի կարևոր է, անարդարությունից տառապող մարդու կերպարը:

Սկսենք մենեստրել շոուներից

Այս փոքրիկ թատերական էստրադային ներկայացումներում, սովորաբար, հնչում էր վոկալ և գործիքային երաժշտություն, շոուին մասնակցում էին ծաղրածուները և ակրոբատները: Մենեստրել շոուն իր ակունքներով եվրոպական արվեստ է: Ինքնին բառը` «minstrel» նշանակում է ժողովրդական երաժիշտներ և դերասաններ, առավել հաճախ՝ թափառական: Դեռևս միջնադարյան Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Անգլիայում և այլ երկրներում ծնունդ առած ու լայն տարածում ստացած արվեստի այս տեսակը հավանաբար հենց եվրոպացիների շնորհիվ էլ հասավ նոր մայրցամաք ու ժամանակի հետ որոշակի ազգային բնութագիր ստացավ՝ մի օր դառնալով խիստ ամերիկյան երևույթ:

Շուտով ձևավորվեց մենեստրել շոուի մի ենթատեսակ. «black – face minstrelsy»՝ սև մենեստրելներ: Այն մեծ տարածում գտավ ամբողջ երկրում, Կանադայից մինչև Մեքսիկայի սահմաններ, հյուսիս արևելքի խոշոր քաղաքներից մինչև հարավային գյուղական համայնքներ: Մուգ մաշկ, վարդագույն շուրթեր, խոշոր սպիտակավուն աչքեր. հենց այս կոմիկական գծերով էին հեղինակները ձևավորում սևամորթի աղավաղված կերպարը:

Այդուհանդերձ, մենեստրել շոուի հարյուրամյա չխամրող ժողովրդականությունը նաև վկայությունն է հարյուր հազարավոր մարդկանց, պատմությունների, որոնցից սկիզբ է առել ամերիկյան թատրոնը, պատմությունների, որոնք արտացոլում են Հյուսիսի և Հարավի կռիվը, սեգրեգացիայի մասին օրենքները, քաղաքական գրաքննությունն ու գլխապտույտ մասնագիտական աճը: Մենեստրել շոուն իր բազմատեսակ արձագանքներն է գտնում մինչ օրս Բրոդվեյի մյուզիքլներում, սթենդ ափ շոուներում, սիթքոմներում և այլուր:


Заработать на блэкфейсе: зачем 100 лет назад белые американцы

Ջորջ Դիքսոն


Հստակ հայտնի չէ, թե ով է առաջինը համադրել մուգ գրիմը որոշակի լեքսիկոնի, ժեստերի և երգելու ձևի համախմբի հետ` հղում անելով սևամորթ ստրուկների կերպարին: Այդուհանդերձ, Ջորջ Դիքսոնը մեզ հայտնի առաջին արտիստն է, որն իր կարիերան կառուցել է այս ամպլուայում: 1830-40-ական թվականների նրա հաջողությունը զարմանալի երևույթ էր ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ բարձրաշխարհիկ հասարակության շրջանում: Այնուամենայնիվ, Դիքսոնն առաջին հերթին նշանավոր երգիչ է, որի անունը կապվում է «Zip Coon» երգի ու համանուն համարի հետ, որը ծաղրում էր ամերիկյան Հյուսիսի «ազատ սևամորթներին»: Բարձր հասարակության մեջ իրենց տեղը գտնելու նրանց մեծ ցանկությունն ու բացարձակ անկարողությունը անթիվ կատակների առիթ դարձան Դիքսոնի ու նրա հետևորդների համար:

Իր սկզբնավորումից ի վեր մենեստրել շոուի հիմքում էին բառախաղը, աբսուրդը, պարային համարները, երգերն ու հումորը՝ գոտկատեղից ներքև:  Դիքսոնի «ֆիրմային» համարներից էր կոմիկական նկարագրությունը, թե ինչ կլինի երկրի վիճակը, եթե այն նույն Zip Coon-ը, մեզ հասկանալի լեզվով ասած՝ սևամորթ ստրուկը բազմի նախագահի աթոռին: Ի դեպ, հետագայում coon բառը դարձավ ռասայական կարիկատուրայի հոմանիշը: 19-րդ դարի ամերիկյան պատկերազարդ մամուլում «տկարամիտ coon»-երը դառնում էին գիտական առաջընթացի զոհ՝ էլեկտրահարվելով, գնացքի տակ ընկնելով կամ թունավորվելով գազից. ինչպես նաև բնության զոհ, օրինակ՝  կերակուր դառնալով կոկորդիլոսների համար: Ի դեպ, վարկածներից մեկը վկայում է, որ ինքը՝ Դիքսոնը լինելով մուլատ, մի անգամ չէ, որ տառապել է ռասիստական վերաբերմունքից:


04 84 960x771 - Բլեքֆեյս. ինչպես ծաղրը կամուրջ դարձավ երկու մշակույթների միջև

Թոմաս Ռայս կամ Ջիմ Քրոու


Ջիմ Քրոուն ՝ Թոմաս Ռայսի բեմական ալտեր-էգոն է. վերջինս բլեքֆեյսի պատմության ամենակարևոր կերպարններից է, որը ներկայացնում է ամերիկյան Հարավի սևամորթ ստրուկներին: Ռայսը հնարեց Քրոուին՝ տալով նրան առաջին պատահած թափառականին բնորոշ հատկություններ: Ջիմը ծառա է, որը ենթակա չէ վարժեցման. կիսախեղճացած սևամորթ, որը չի կորցնում իր բնածին լավատեսությունը: Առաջին անգամ Քրոուի անունը հայտնվել է «Թռի՛ր, Ջիմ Քրոու» երգում, որը անգլիացի արտագաղթյալ Ռայսը կատարեց 1828 թվականին։ Բառերի և զուգընթաց պարի հեղինակը Կենտուկիից անհայտ մի սևամորթ էր, որի երգը այնպես էր դուր եկել Ռայսին, որ վերջինս որոշել էր ինքն այն կատարել։ Երգը մեծ տարածում գտավ ու ներառվեց փողոցային երաժիշտների պարտադիր համարների ցանկում։

Ավելի ուշ, ի հայտ են եկել փողոցային պիեսներ, որոնցում Ջիմ Քրոուն հանդես է եկել «Zip Coon»-ի հետ՝ սևամորթի, որը հաջողությամբ հարմարվել էր սպիտակ մշակույթին։ Այս կերպարի նշանակությունը, իրականում, հսկայական է. նույնիսկ Ռայսի մահից 30 տարի անց ընդունված  ռասայական սեգրեգացիայի մասին օրենքները  ստացան «Ջիմ Քրոուի օրենքներ» ոչ պաշտոնական անվանումը: Սակայն, Ռայսի կարիերայի վերջի սկիզբը դարձավ  կաթվածը, որի առաջին ախտանիշները դերասանը սկսեց զգալ դեռ 1980-ականների սկզբին, իսկ տասնամյակի վերջում այն մեծ ազդեցություն ունեցավ արտիստի շարժումների ու խոսքի վրա: Ռայսի խոշոր խնայողությունները գնալով դատարկվում էին, ուստի շուտով «Ջիմ Քրոուի» հուղարկավորության գումարը հավաքեց ոչ անտարբեր հասարակությունը:


04 85 960x771 - Բլեքֆեյս. ինչպես ծաղրը կամուրջ դարձավ երկու մշակույթների միջև

Ջոել Սուինի


1830-ականներին մի անհայտ երաժիշտ սկսեց շրջագայել Վիրջինիայում և հարակից նահանգներում՝ իր սեփական շոուով, իսկ տասներկու տարի անց նա՝ իր բանջոյով հանդերձ հայտնվեց Վիկտորիա թագուհու առջև: Սուինիի կարիերան ևս մեկ ապացույցն է այն բանի, թե ինչպես են մենեստրել շոուները միավորում սև-սպիտակ մշակույթները: Սուինին դարձավ բանջո նվագող առաջին սպիտակամորթ երաժիշտնը. նրան սովորեցրել էին իր հոր ագարակի սևամորթները: Լեգենդի համաձայն, նա  նույնիսկ կատարելագործել է այս գործիքը՝ դդումը փոխարինելով պանրի տուփով: Սուինիի հմտության մասին ֆանտաստիկ պատմություններ էին պտտվում. օրինակ, նրան էր վերագրվում ոտքերով բանջո նվագելու ու միևնույն ժամանակ ջութակի ու շրթնահարմոնի պարտիաներ կատարելու կարողությունը:


Зачем американцы красили лицо в черный • Arzamas

Ուիլյամ Լեյն կամ Ջուբա 


Ուիլյամ Լեյնը, որը հայտնի է որպես Ջուբա, մենեստրելի առաջին սևամորթն էր ու տաղանդաշատ պարող: Իր ամենահայտնի համարներից մեկում Ջուբան կրկնօրինակում էր ժամանակի հանրաճանաչ արտիստներին՝ առաջ անցնելով մրցակիցներից՝ իրենց իսկ դաշտում: Դերասանի կեղծանունն էլ սերում է իր էներգետիկ պարից: Ջուբան միանգամից մեծ ճանաչելություն ձեռք բերեց, բայց այդ հաջողությունը կաճատև էր. Միացյալ Նահանգների և Անգլիայի գերհաջող հյուրախաղերից հետո քննադատողները երես թեքեցին Լեյնի «բարբարոս պարերից»: Ականատեսների վկայությունների համաձայն, հետագայում Լեյնը ստիպված էր պարել՝ սնվելու դիմաց, բայց ի վերջ մահացավ հենց թերսնուցումից: Այդուհանդերձ, Չարլզ Դիքենսը նրան անմահացրեց իր գրքերից մեկում. «… նա այնպես է պարում, կարծես թե ունի երկու ձախ ոտք, երկու աջ ոտք, երկու փայտե ոտք, երկու մետաղալար ոտք, երկու զսպանակ ոտք»:


content Thomas Dilward   Brady Handy - Բլեքֆեյս. ինչպես ծաղրը կամուրջ դարձավ երկու մշակույթների միջև

Թոմաս Դիլվարդ 


1860-70-ական թվականներին մենեստրելի կատարումներն ավելի շատ նմանվել էին կրկեսային համարների կամ էստրադային թատրոնի, և ավելի ու ավելի քիչ էին վերաբերվում իրական կյանքին ու ժողովրդական ֆոլկլորին: Շոուներն ու տոմսերը թանկացան, ներկայացումների թիվն աճեց, թատերախմբերում սկսեցին հայտնվել թզուկներ, ակրոբատներ, հսկաներ և այլ տիպաժներ:

Թոմաս Դիլվարդի հասակը չէր հասնում 90 սանտիմետրի: Ուիլյամ Լեյնից հետո նա երկրորդ սևամորթն էր, որը ելույթ էր ունենում այս «սպիտակներ ժանրում»: Նա հարստացրեց ժամանակի ներկայացումների արտահայտչամիջոցները՝ ներառելով աֆրիկյան պարերի տարրեր, և լեզուն. հենց նրան է վերագրվում «hunky-dory» արտահայտության հեղինակային իրավունքը: Չնայած իր ելույթների ժողովրդականությանը, Դիլվարդը երկար ժամանակ թաքցնում էր իր ծագումը հանդիսատեսից: Հանրությանը նա հայտնի էր, որպես «ճապոնական Թոմմի». նրա դեմքը, ինչպես և ժանրի սպիտակամորթ ներկայացուցիչների դեմքերը, թաքնված էր գրիմի հաստ շերտի տակ: Նույնիսկ ստրկության սահմանադրական արգելքից հետո մենեստրելի երկրպագուներից շատերը պատրաստ չէին ընդունել ժանրի սևամորթ ներկայացուցիչներին:


10 14 960x771 - Բլեքֆեյս. ինչպես ծաղրը կամուրջ դարձավ երկու մշակույթների միջև

Լյու Դոքստադեր 


Լյու Դոքստադերը ամերիկյան մենեստրելի վերջին վառ ներկայացուցիչներից էր. նրա մահը համընկավ ժանրի անկման հետ: Նա հաջողությամբ համատեղում էր մենակատարի և 40 հոգանոց թատերախմբի իմպրեսարիոյի գործառույթները: 20-րդ դարի սկզբինարդեն բլեքֆեյսն ավելի շատ օգտագործվում էր, որպես հարգանքի տուրք շոուի ավանդույթին, և Դոքստադերի խաղացած տեսարանները ոչ մի կապ չունեին աֆրոամերիկացիների խոսքն ու վարքը ընդօրինակելու հետ:

Primrose & Dockstader ընկերությունը դարձավ բլեքֆեյս դեմքերի յուրատեսակ ֆաբրիկա. որտեղ ծնվում էին այնպիսի ապագա աստղեր, ինչպիսին էր ամերիկյան փոփ էստրադայի կնքահայր Էլ Ջոնսոնը: Այնուամենայնիվ, նրանց կարիերան ծաղկեց Լիու թատերախմբից դուրս. 1910-ական թվականներին մենեստրելը վերջնականապես զիջեց իր դիրքերը:

 


fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

18:51 / 12.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
«Ethno Colors»-ի «Քիսմեթը» կրկին YouTube-ում է (տեսանյութ)

18:32 / 12.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա. Արտեմ Վալտեր - «Նազելի, նազենի» (տեսանյութ)

18:15 / 12.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
22-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը Փանահիի՝ Կաննի «Ոսկե արմավենու» արժանացած «Մի պարզ պատահարն» է

23:35 / 11.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա. Արսեն Սաֆարյան - «Հայր իմ» (տեսանյութ)

23:15 / 11.07.2025 • Լուրեր

«Ethno Colors»-ի «Քիսմեթը» հեռացրել են YouTube-ից․ թուրք հեղինակը գումար է պահանջում

23:04 / 10.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով կբացվի ամենահեղինակավոր Լոկառնոյի կինոփառատոնը

22:40 / 10.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Աշխարհս» (տեսանյութ)

22:22 / 10.07.2025 • Լուրեր

«Ֆեստիվառ». Սարոն ելույթ կունենա Արտաշատում, Ձախ Հարութը՝ Հրազդանում

23:01 / 08.07.2025 • Լուրեր

«Հպարտ եմ, որ երակներովս քո արյունն է հոսում»․ կրտսեր Սոֆի Դևոյանը շնորհավորել է տատիկի 76-ամյակը

21:10 / 08.07.2025 • Լուրեր

«Վերվարածներից» Արբին, ընկեր Մարգոյի Վարդանիկը կամ պարզապես բոլորի սիրելի Արթուր Հակոբյանը. դերասանը տոնում է 63-ամյակը

15:28 / 08.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Անդրեի 46-ամյակը, նոր տեսահոլովակն ու Նազենիի շնորհավորանքը (տեսանյութ)

23:13 / 07.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ջուլիանա Գրիգորյանը շրջագայել է Անդրեա Բոչելիի հետ

22:40 / 07.07.2025 • Լուրեր

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերն արդեն ընդունվում են

22:22 / 07.07.2025 • Լուրեր

«Գինոսյանական օրեր»՝ Գյումրիում

19:08 / 07.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ելենա Վարդանյանն ու Արման Անդրիկյանը միասի՞ն են

17:23 / 07.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Զեմֆիրա. «Երևանը հիացրեց ինձ»

12:33 / 07.07.2025 • Լուրեր

«Երգել սկսել եմ նախքան խոսելը». Անդրեն տոնում է 46-ամյակը

23:35 / 06.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ Արամե - «Ամպերից բարձր» (տեսանյութ)

23:17 / 06.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
«Դժվար է հավատալ, որ այս ամենը իրական էր»․ Վան Նեմրա

23:26 / 05.07.2025 • Լուրեր

Մկրտիչ Արզումանյանն ավարտել է Մոսկվայի «Բարձրագույն բեմարվեստի դպրոցը»

23:01 / 05.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ D'Litte - «Աչքերիդ փալյը» (տեսանյութ)

00:45 / 05.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ Միհրան Ծառուկյան և Հովիկ Արշակյան - «Սրտի կաթված» (տեսանյութ)

00:17 / 05.07.2025 • Լուրեր

«Նկարահանումներից հետո Ֆրունզիկն անհետանում էր․ երբ մտերմացանք, հասկացա, որ վշտից խմում է»․ Վախթանգ Կիկաբիձե

00:11 / 04.07.2025 • Լուրեր

Թոքաբորբից մահացել է Քենեթ Քոլին

00:01 / 04.07.2025 • Լուրեր

«Ստել եմ, երբ ասել եմ՝ ամեն ինչ լավ է, այնինչ, այդքան էլ այդպես չէր»․ Նազիկ Ավդալյան

00:50 / 03.07.2025 • Լուրեր

«Մենք չենք խցկվել Զեմֆիրայի համերգին»․ Վան Նեմրա

18:21 / 02.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Հեյլի և Ջասթին Բիբերները հերքել են ամուսնալուծության մասին լուրերը

23:43 / 01.07.2025 • Լուրեր

«Ես թատրոնում ապրում եմ, ոչ թե խաղում»․ հուլիսի 1-ին Գալյա Նովենցի ծնունդն է

22:43 / 01.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Լուսինե Թովմասյանը սպասում է 3-րդ երեխային (տեսանյութ)

13:46 / 01.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ֆասթ Բանկը հովանավորել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնի հերթական միջոցառումը

00:25 / 01.07.2025 • Լուրեր

«Հնարավոր է՝ մասնակցեմ Եվրատեսիլ-2026-ին»․ Իվետա Մուկուչյան

23:54 / 30.06.2025 • Լուրեր

«Թատրոնում դիմահարդարվելիս՝ հայելու առաջ նստած, հանկարծամահ է լինում»․ Համբարձում Խաչանյանի մահվան օրն է

23:19 / 30.06.2025 • Լուրեր

Սարիկ Անդրեասյանին ներառել են ուկրաինական «Миротворец» տվյալների բազայում

22:56 / 30.06.2025 • Լուրեր

«Nemra»-ն ելույթ կունենա Զեմֆիրայի համերգին

21:55 / 30.06.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Խորեն Լևոնյանն ու Էմմա Ազիզյանն ամուսնացել են․ քավորկինը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է (տեսանյութ)

00:48 / 27.06.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Ամուսինս մեծ նվեր է ինձ համար»․ Ալլա Լևոնյանը 50 տարեկան է

23:26 / 26.06.2025 • Լուրեր

Հունիսի 26-ին վերջին հրաժեշտը տվեցին Գուժ Մանուկյանին․ ընկերները՝ դերասանի մասին

01:06 / 26.06.2025 • Լուրեր

«Ֆիլեր ներարկելուց հետո ուժեղ ալերգիա սկսվեց, անմիջապես հեռացրի»․ Անի Մեհրաբյան

23:09 / 24.06.2025 • Լուրեր

«Մայրս տանը դերերն էր փորձում, ասում էի՝ մա՛մ, դու գիժ ե՞ս, չգիտեի, որ ես էլ եմ նվիրվելու այդ «գժությանը», որ կոչվում է թատրոն»․ Գուժ Մանուկյան

11:44 / 24.06.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Մահացել է Գուժ Մանուկյանը

fastnews-ads-banner