Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դմիտրի Պայեն հեռացել է բրազիլական «Վասկո դա Գամայից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երկկողմ համաձայնությամբ խզվել է 38-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը: Պայեն 2023 թվականից էր խաղում բրազիլական ակումբում, 77 խաղում 8 գոլ է խփել և 16 ասիստ կատարել:
Պայեն հայտնի է ֆրանսիական «Մարսելում», «Սենտ-Էթյենում», «Լիլում», անգլիական «Վեսթ Հեմում» իր ելույթներով։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում 38 խաղում խփել է 8 գոլ։
O Vasco da Gama comunica que, de forma amigável, chegou a um acordo para o encerramento antecipado do vínculo com o meia Dimitri Payet.
— Vasco da Gama (@VascodaGama) June 9, 2025
O clube agradece ao atleta pelo profissionalismo, dedicação e respeito demonstrados ao longo de sua passagem por São Januário, e deseja sucesso… pic.twitter.com/1Fnu31vZZf