«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վարակվել է կորոնավիրուսով՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Սուրբծննդյան արձակուրդից հետո ակումբի բոլոր ֆուտբոլիստները նախքան մարզումներին վերադառնալը վարակի ստուգման թեստ են հանձնել: «Պարմայից» վարակված է միայն 43-ամյա Բուֆոնը:
Բուֆոնն ինքնամեկուսացած է ու պահպանում է համավարակով պայմանավորված առողջապահական կանոնները:
Բ Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ջիջին մասնակցել է 18 խաղի՝ 6 խաղում դարպասը պահելով անառիկ: