Կատալոնական «Բարսելոնան» Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային ձեռք բերելու համար պետք է ֆուտբոլիստների վաճառի:
Անգլիական գրանդը պորտուգալացու տրանսֆերային իրավունքի վաճառքից ցանկանում է ստանալ 100 միլիոն եվրո, հայտնում է As-ը:
Առաջին տարբերակը հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին մոտ 80 միլիոն եվրոյով անգլիական «Չելսիին» կամ «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելն է։
Եթե Դե Յոնգի տրանսֆերային վաճառքը ձախողվի, ապա «Բարսելոնան» ստիպված կլինի վաճառել պաշտպան Սերժինյո Դեստին, հարձակվողներ Մեմֆիս Դեպային և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» Սիլվայի տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել: