Կանադայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը ֆրանսիական «Լիլից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալական ակումբն ու 25-ամյա ֆուտբոլիստը ստորագրել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2030 թվականի հուլիսի 1-ին:
Դեյվիդը 2020 թվականից էր խաղում «Լիլում»: Ֆրանսիայի Լիգա 1-ում նա մասնակցել է 178 խաղի, խփել 87 գոլ և կատարել 16 ասիստ:
Jonathan David is a 🆕 Juventus player! 🇨🇦⚪️⚫️
— JuventusFC 🇬🇧🇺🇸 (@juventusfcen) July 4, 2025