Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել իտալական «Կոմո», հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Կոմոն» դեռևս պետք է ստանա Ստամբուլի «Գալաթասարայի» թույլտվությունը` Մորատայի վարձակալությունը վաղաժամկետ դադարեցնելու համար: Մորատայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ պետք է հանդիպեն թուրքական ակումբի ներկայացուցիչների հետ՝ համաձայնության գալու համար։
Մորատայի տրանսֆերային իրավունքը պատկանում է իտալական «Միլանին»: Իսպանացին 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածից է վարձավճարով հանդես գալիս Թուրքիայի չեմպիոնի կազմում:
Հիշեցնենք, որ «Կոմոն» գլխավորում է իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը:
🚨🔵⚪️ Como remain confident to get Álvaro Morata deal done next week, just waiting for Galatasaray’s green light.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) July 4, 2025
Morata’s camp will meet with Gala next week to try get agreement done.
It’s all done between Morata and Como since last week, he wants the move.
Matter of time. pic.twitter.com/Bj17GaKd6G




