ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի «Ալ Հիլալ» - «Ֆլումինենսե» խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են ավտովթարից մահացած պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ու նրա եղբոր` Անդրեի հիշատակը:
Րոպեական դադարի ժամանակ Ռիադը ներկայացնող ակումբի պորտուգալացի ֆուտբոլիստներ Ռուբեն Նևեշն ու Ժոաու Կանսելուն արտասվել են: Պորտուգալացիները դադարից հետո շարունակել են արտասվել:
Քառորդ եզրափակիչի առաջին խաղում հաշիվը դեռ չի բացվել, հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:










