Լա լիգան 35-րդ տուրում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպման մրցավար է նշանակել Ալեխանդրո Էռնանդես Էռնանդեսին, հայտնում է Relevo-ն:
Էռնանդես Էռնանդեսի համար առաջիկա խաղը կլինի 5-րդ «Էլ Կլասիկոն»:
Նախորդ անգամ նա իսպանական երկու գրանդերի միջև խաղ սպասարկել է 2019 թվականին, երբ արձանագրվել է 0:0 հաշիվը:
Էռնանդես Էռնանդեսի սպասարկած սուպերկլասիկոներում «Բարսելոնան» ու «Ռեալը» հաղթել են 1-ական անգամ, գրանցվել է 2 ոչ-ոքի: