«Քրիստալ Փելասը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ծառայություններով՝ հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է 18 միլիոն եվրո առաջարկել՝ Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացողի համար։
Հիշեցնենք՝ Սեբալյոսը «Բետիսի» սան է: Նա «Ռեալ» է տեղափոխվել 2017 թվականին 16,5 միլիոն եվրոյով:
2019-ից 2021 թվականներին իսպանացի կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Արսենալում»՝ անցկացնելով 77 հանդիպում:
Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հաջորդ մրցաշրջանի ավարտին։