Հայաստանը ներկայանցող Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի երկրորդ փուլ։
Աշխարհի 38-րդ ռակետը 2-6, 6-4, 1-6 հաշվով պարտվեց Էլիզաբետա Կոչարետոյին (Իտալիա, 82-րդ ռակետ)։ Կողմերը մրցեցին 1 ժամ 56 րոպե։
Կոչարետոյի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)։
ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։