«Բարսելոնայի» պաշտպան Ինյիգո Մարտինեսը խոստովանել է, որ թքել է «Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի ուղղությամբ։
«Նա տոնում էր գոլը, երբ հաշիվը դարձավ 2-0։ Եկավ ու բղավեց ականջիս տակ։ Ես թքեցի նրա ուղղությամբ, բայց չդիպա նրան։ Հակառակ դեպքում մրցավարը կհեռացներ ինձ դաշտից։ Դա ճիշտ քայլ չէր իմ կողմից»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում Fox Sports-ը։
«Ինտերի» երկրորդ գոլից հետո միջադեպ էր տեղի ունեցել Ինյիգո Մարտինեսի և Ֆրանչեսկո Աչերբիի միջև, սակայն հանդիպման մրցավար Շիմոն Մարցինյակը դեղին քարտով չէր զգուշացրել ֆուտբոլիստներին։