Իսպանիայում ավարտվել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, հայտնում է France24-ը:
Թագավորական ֆեդերացայի նոր նախագահ է ընտրվել Պեդրո Ռոչան, որը միակ թեկնածուն էր: Կոմիտեի անդամների մեծ մասը ձայները տվել է փորձառու ֆունկցիոներին:
Հետաքրքիր է, որ նոր նախագահը նախկինում մի քանի անգամ կասկածվել է կոռուպցիոն գործարքների և ֆինանսական մեքենայությունների մեջ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը հրաժարական էր տվել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո: 46-ամյա ֆունկցիոները ոսկե մեդալները հանձնելիս նախ գրկել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին, այնուհետև համբուրել էր նրա շուրթերը։
Վերջերս Ռուբիալեսը Դոմինիկյան Հանրապետությունից վերադառնալիս բերման էր ենթարկվել Իսպանիայի օդանավակայանում: