Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է, հայտնում է YoHealth-ը:
44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ:
Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ, տեղի կունենա ինքնագրերի սեսիա, ինչպես նաև մարտահրավերներ երկրպագուների հետ:
Տոմսերը հասանելի են միայն YoHealth-ի YoSports բաժնում։
Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի եռակի չեմպիոն: Էվրան «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է եղել 2006-2014 թվականներին, իսկ դրանից հետո՝ մինչև 2017 թվականը, հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում»: