Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոնալդ Արաուխոն խոսել է իր մարզական ապագայի մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
«Կարծում եմ՝ կմնամ «Բարսելոնայում»», - ասել է ուրուգվայցի պաշտպանը։
Արաուխոյի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ 26-ամյա ֆուտբոլիստի ու կատալոնական ակումբի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
2024/25 մրցաշրջանում Ռոնալդ Արաուխոն 25 խաղում խփել է 2 գոլ, կատարել է նույնքան ասիստ։