«Բրայթոնի» կիսապաշտպան Ջեյմս Միլները 23-րդ մրցաշրջանն է անցկացնում Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Squawka-ն հայտնում է, որ 38-ամյա ֆուտբոլիստն այս ցուցանիշով բացարձակ ռեկորդակիր դարձավ Պրեմիեր լիգայում, անգլիացին գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզին, որը 22 մրցաշրջանում էր խաղացել Անգլիայի ուժեղագույն առաջնությունում:
38-ամյա Միլները մեկնարկից մասնակցում է «Էվերթոնի» դեմ Պրեմիեր լիգայի առաջին տուրի արտագնա խաղին (1-0):
Ի դեպ, «Բրայթոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆաբին Հյուրցելերը 9 տարեկան է եղել 2002 թվականին, երբ Միլները «Լիդս Յունայթեդի» կազմում նորամուտն էր նշել Պրեմիեր լիգայում:
Հիշեցնենք, որ Միլները 2015-2023 թվականներին խաղացել էր անգլիական «Լիվերպուլում», իսկ մինչև այդ` 2010-2015 թվականներին, պաշտպանել էր «Մանչեսթեր Սիթիի» գույները: Կիսապաշտպանը հանդես էր եկել նաև անգլիական «Ասթոն Վիլայում» և «Նյուքասլում»: