Fastex Պրեմիեր լիգայի վերջին` 33-րդ տուրի «Գանձասար» - ԲԿՄԱ հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը Հայաստանի Առաջին խմբի չեմպիոնական գավաթն է հանձնել ԲԿՄԱ-2-ին:
ԲԿՄԱ-ի երկրորդ թիմն Առաջին խմբի առաջնության նախավերջին՝ 25-րդ տուրում 4-1 հաշվով առավելության էր հասել «Բենտոնիտի» դեմ խաղում` ապահովելով չեմպիոնությունը: