Բրազիլիայի հավաքականի նախկին ավագ Կաֆուն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի արդյունքով «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան, հայտնում է Marca-ն:
«Ռաֆինյան վաղուց է արժանի «Ոսկե գնդակին»: Ընթացիկ մրցաշրջանում դա հաստատվեց նրա ցուցանիշների շնորհիվ, որոնք գրանցել է Չեմպիոնների լիգայում և Լա Լիգայում»,- ասել է «Միլանի» ու «Ռոմայի» նախկին պաշտպանը:
Բրազիլացի վինգերն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 48 խաղում դարձել է 30 գոլի ու 23 ասիստի հեղինակ: