Մադրիդի «Ռեալն» ու ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստվում են դադարեցնել համագործակցությունը, գրում է Marca-ն։
«Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի հանդիպումից հետո «Արքայական ակումբը» կհայտնի իտալացի մասնագետի հեռանալու մասին։
Հայտարարությունը կլինի մինչև մայիսի 14-ը` նախքան «Մալյորկայի» դեմ 36-րդ տուրի խաղը։
Մինչև մրցաշրջանի ավարտը «Ռեալից» Անչելոտիի հեռանալը պայմանավորված է նրա` Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորելով։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ցանկանում է, որ 65-ամյա մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնի մայիսի 18-ին։ Այդ օրը պետք է հրապարակվի «Պենտակամպիոնների»` Պարագվայի ու Էկվադորի թիմերի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի խաղերի համար նախատեսված հայտացուցակը։
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին և ժամը 18:15-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։