Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ հրավիրել Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, հաղորդում է The Telegraph-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանուն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության, մադրիդցիները պատրաստ են հրաժեշտ տալ Գրիզմանին։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված չէ ֆուտբոլիստների փոխանակությամբ։
Գրիզմանը 2021/22 մրցաշրջանում մասնակցել է Լա լիգայի 26 խաղի, խփել 3 գոլ։ Ռոնալդուն 2021/22 մրցաշրջանում ԱՊԼ-ի 30 խաղում 18 գոլի հեղինակ է դարձել։