«Բարսելոնայի» նախկին պաշտպան Խունիոր Ֆիրպոն վերադարձավ Իսպանիայի Լա լիգա՝ ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր ստորագրելով «Բետիսի» հետ, հայտնում է անդալուզյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրը 3 տարով է։
Դոմինիկացի ֆուտբոլիստը «Բետիսում» հանդես է եկել նաև 2014-19թթ., ակումբի հիմնական թիմում 43 խաղում 5 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Ֆիրպոն «Բարսելոնայում» եղել է 2019-21թթ., ինչից հետո տեղափոխվել է անգլիական «Լիդս»։
Կատալոնական ակումբում 28-ամյա պաշտպանը 43 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում, իսկ «Լիդսում» ունի 119 խաղ, 6 գոլ, 22 ասիստ վիճակագրությունը։