Մոսկվայի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի 9-ակի գավաթակիր է։
«Բանակայինները» մրցաշարի սուպերեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին «Ռոստովին»: Հանդիման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։
«Ռոստովի» կազմում 88-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որի՝ 11-մետրանոցից հրվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի տիտղոսների քանակով հավասարվեց ռեկորդակիր Մոսկվայի «Լոկոմոտիվին»։
Ռուսաստանի գավաթ, սուպերեզրափակիչ
«Ռոստով» - «ԲԿՄԱ Մոսկվա»` 0-0 (11-մետրանոցներով` 3-4)