«Ռեալը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դին Հաուսենի տրանսֆերները ձևակերպելուց հետո ուշադրությունը կենտրոնացրել է կիսապաշտպանությունն ուժեղացնելու վրա, գրում է Marca-ն:
Մադրիդյան գրանդը փորձում է գնել «Ռիվեր Փլեյթի» ֆուտբոլիստ Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերային իրավունքը: «Արքայական ակումբի» ներկայացուցիչներն այժմ Բուենոս Այրեսում են և փորձում են ֆուտբոլիստի համար պայքարում առաջ անցնել ՊՍԺ-ից, որը նույնպես լուրջ քայլեր է ձեռնարկում՝ 17-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստին թիմ հրավիրելու համար:
Ամիսներ առաջ կիսապաշտպանի ելույթներին ուշադրությամբ հետևել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը:
Մաստանտուոնոյի հրաժարագինը 45 միլիոն եվրո է: