«Ռոման» Բերգամոյի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հռոմեական ակումբն իտալացի մասնագետի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր:
Գասպերինին 9 տարի անց կհեռանա «Ատալանտայի» գլխավոր մարզչի պաշտոնից: