Logo

Ռունին գրկախառնվել է Մխիթարյանի ու «Ինտերի» այլ խաղացողների հետ

20:26 / 07.05.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ գլխավոր ռմբարկու, Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին ներկա է եղել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Բարսելոնա» պատասխան հանդիպմանը (4-3), հայտնում է միլանյան գրանդի մամուլի ծառայությունը:

«Ներաձուրիի»` մրցաշարի եզրափակիչ դուրս գալուց հետո Ռունին գրկախառնվել է ակումբի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Մատեո Դարմիանի և Մարկուս Թյուրամի հետ։

Մխիթարյանը, Դարմիանն ու Ռունին միասին հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ինտերի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը, որը նույնպես շնորհավորել է ակումբի ֆուտբոլիստներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ