Logo

Ազնավուրն` Ազնավուրի մասին․․․

Հեղինակ
Զառա Սարգսյան
12:00 / 22.05.2023Մարդիկ
Բացառիկ
Շառլ Ազնավուր-2023

Հատվածներ Շառլ Ազնավուրի՝  Newmag-ի հրատարակած բոլոր գրքերից․


«ԿՅԱՆՔԻՑ ԿԱՌՉԱԾ»

ԿՅԱՆՔԻՑ ԿԱՌՉԱԾ-Շառլ Ազնավուր

«...Եթե, այնուամենայնիվ, խորհրդի կարիք կա, ցանկանում եմ տալ ամենաերիտասարդներին. մի՛ համաձայնեք անել այն, ինչ չեք ցանկանում: Մասնագիտական առաջին քայլերս անելիս՝ միշտ կտրականապես հրաժարվել եմ ենթարկվել պարտադրանքի: Չես կարող հաջողության հասնել և լավագույնս դրսևորել քո տաղանդը՝ «այո» ասելով այն մարդկանց բոլոր պահանջներին, որոնք կարևոր դիրք են գրավում մեր մասնագիտության մեջ՝ նույնիսկ ֆինանսական ու կոմերցիոն տեսակետից վճռորոշ: Ես երգել և երգում են այն, ինչ ուզում եմ երգել: Հաճելի է դա, թե ոչ: Տարիներ շարունակ պայքարել եմ, որ իմ արհեստն իմ ուզած ձևով բանեցնեմ, և հայտնի է՝ դրա համար մի ժամանակ լրատվամիջոցներն իմ դեմ էին դուրս եկել: Եվ այսօր նրանց հավանությանն արժանանալուց հետո չէ, որ պիտի փոխեմ սկզբունքներս»: 

«ՄԵՂՄ ՇՇՈՒԿՈՎ»

Մեղմ շշուկով-Շառլ Ազնավուր

«..Ոչ մի մրցանակ գրոշի արժեք չունի հանդիսատեսի սիրո համեմատ: Մեր ամբողջ կարիերայի ընթացքում պետք է հավատարիմ մնանք միայն ու միայն հանդիսատեսին: Ահա թե ինչու, որքան էլ ինձ համար դժվար լիներ, երբեք բեմ չեմ բարձրացել վատ տրամադրությամբ և առավել ևս չեմ տրտնջացել այն բանի համար, որ դահլիճում դատարկ տեղեր են եղել: Հիշում եմ իմ որոշ ընկերներին (նրանց թիվը շատ չէ, բայց այդպիսիք եղել են), որոնք մի տեսակ անտրամադիր էին ելույթ ունենում, եթե դահլիճը կիսադատարկ էր լինում: Իսկ դա ինձ համար միշտ պատվի հարց է եղել. նման դեպքերում, ընդհակառակը, փորձել եմ ելույթ ունենալ լավագույն ձևով: Ջանքերս կրկնապատկել եմ, որպեսզի համերգի հաջորդ օրն այդ փոքրաթիվ հանդիսատեսը կարողանա ասել նրանց, ովքեր չէին եկել զմայլվելու«խռպոտաձայն ոսկեբերանի» և «կարճ հնչյուններ արձակողի» երգերով»․ «Ինչպե՞ս թե, համերգ չէի՞ր եկել: Ափսոս, դու շատ բան ես կորցրել․․․»:


«ՎԵՐՋԻՆ ԴՈՒՌԸ»

Վերջին դուռը-Շառլ Ազնավուր

«...Ամեն օր ավելի ու ավելի եմ հիասթափվում՝ հաստատելով, որ միջազգային հանրության համար զանգվածային ջարդերի ճանաչումը դեռևս դժվարին քայլ է, հատկապես երբ դահիճը հոշոտելու նավթ ունի: Խոսք ասելը փող կորցնելու ռիսկ է պարունակում կամ շահելու՝ նայած դրա բովանդակությանը: Այսպես ծունկ ենք չոքում Անկարայի առջև, կարծես ոչինչ չի պատահել, կարծես զոհերի արյան և մսի հոտը սոսկ հեռվում չքացած գոլորշի էր: «Ցեղասպանություն» բառը խանգարում է, այնպես չէ՞: Բայց չմոռանանք, որ հայերի համար այն նշանակում է ողբերգություն և հիշողության իրավունք: Մենք պարտք ենք անպատասխան թողնված մեր նախնիներին՝ ճանաչեցնել նրանց սպանդը»:

«ՔԱՆԻ ՍԻՐՏՍ ԲԱԲԱԽՈՒՄ Է»

Քանի սիրտս բաբախում է-Շառլ Ազնավուր

«...Հայրս՝ Միշա Ազնավուրյանը, և մայրս՝ Քնար Բաղդասարյանը, պատահաբար Ֆրանսիայում հայտնված և Միացյալ նահագների մուտքի թույլտվության սպասող երկու հայրենազուրկ, իրենց փոքրահասակ երեխայի՝ քրոջս՝ Աիդայի հետ, որը ծնվել էր Հունաստանում, այդ փախեփախի ընթացքում չէին կարող պատկերացնել անգամ, որ ընդմիշտ կհաստատվեն այստեղ: 1924 թվականի մի օր, մայիսի 22-ին, Փարիզի 6-րդ թաղամասի Մնյո-լը-Պրենս փողոցից ոչ հեռու գտնվող հիվանդանոցներից մեկում ծնվում եմ ես, և մեր կյանքի ընթացքը փոխվում է: Հայրս մեզ սովորեցրեց (վեր) ապրել՝ ի հեճուկս կյանքի դժվարությունների, որոնք ամենուրեք ուղեկցում էին մեզ՝ հայրենազուրկ գաղթականների երեխաներիս»:

«ՀԱՅՐՍ՝ ԱՅԴ ՀՍԿԱՆ»

ՀԱՅՐՍ ԱՅԴ ՀՍԿԱՆ-Շառլ Ազնավուր

«Հորս բարձր հասակը կուրացրել էր ինձ, և ես դրանից այն կողմ ոչինչ չէի կարողանում տեսնել: Նա արդեն փակվել էր իր արհեստանոցում և գրեթե դուրս չէր գալիս այնտեղից. միակ զբաղմունքը դարձել էր ձկնորսական կարթաձողեր նորոգելը: Առողջությունն օր-օրի վատանում էր: Նրան հետազոտող բժիշկների ախտորոշումը նույնն էր. հսկաները երբեք երկար չեն ապրում: Ու մի օր էլ հայրս անկողին ընկավ և այլևս վեր չկացավ: Այդ ժամանակ միայն ես հասկացա, թե ինչ մեծ ցավ էի պատճառել նրան: Ես օրերով չէի հեռանում նրա անկողնուց, ուտելիք էի տալիս, ջուր խմեցնում, ինչպես ինքն էր արել, երբ ես շատ փոքր էի: Նա մահացավ գարնան մի առավոտ՝ առանց բառ անգամ ասելու, առանց հայացքն ինձնից կտրելու: Հիմա հաճախ եմ այցելում հորս գերեզմանին ու մտորում եմ, մտորում այդ երկա՜ր տապանաքարի մոտ, որի տակ հանգչում է հայրս, որն ինձ իր նման հսկա սեր է պարգևել, այնքա՜ն քնքուշ հայացքով այդ հերոսը՝ հայրս»:

«ԱՆՑԱԾ ՕՐԵՐ» 

ԱՆՑԱԾ ՕՐԵՐ-Շառլ Ազնավուր

«...Իմ գալստյամբ ընդարձակված մեր ընտանիքն այսպիսով բաղկացած էր հորիցս, մորիցս, քրոջիցս, մորս տատից, որ մայրական կողմից միակ ողջ մնացածն էր, և ինձնից: Մենք տեղափոխվեցինք Մսյո-լը-Պրեենս փողոցի թիվ 36-ի երրորդ հարկի մոտ 20 քմ մի սենյակ, Լատինական թաղամասի ճիշտ սրտում գտնվող շենքում, որ պատկանում էր տեր և  տիկին Մաթյոներին: Մութ սենյակ էր, անկյունում՝ լվացարան՝ բաղկացած ծուռոտն մի կոմոդից, որի վրա դրված էին լվացվելու գոգ ու մի ջրաման, կողքին՝ խորշի նման մի բան, որտեղ գտնվում էր ծնողներիս մահճակալը վարագույրով, որ քնելուց քաշում էին, «ինչպես թատրոնում»: Ի՜նչ ինտիմ կյանք: Մորս տատը քնում էր փոս ընկած մի բազմոցի վրա, Աիդա քույրիկս ու ես ոտուգլուխ՝ երկաթյա ծալովի մահճակալին, որ երեկոները բացում էինք»:

«ՆՈՐ ԵՐԿԻՐ» (պոեզիա, մաս 1)  

«Ես ուզում եմ»
Շատ եմ ուզում քեզ կարողանալ տալ
Առաջին ճիչն ու երազանքը քո,
Ուզում եմ ունակ լինել գողանալ
Կյանքին ընդառաջ վազող սիրտը քո:

Եթե դու դեմ չես, շատ եմ ցանկանում
Իմ խենթ բառերով քո հոգուն փարվել,
Համարձակվե ՜լ եմ, Աստված իմ, ուզում,
Եվ պարանոցիդ համբույր դրոշմել:

Ճակատս է այրվում սոսկալի տենդից,
Սիրտս թախծում է, ա ՜խ, քեզ հիշելիս,
Կյանքը թառել է շուրթերիս ծայրին,
Անսա իմ ձայնին.

Ուզում եմ տեսնել ես քո հայացքում
Այն, ինչ տենչում եմ ամեն օր ու ժամ,
Իսկ եթե դեմ չես, ես շա ՜տ կուզենամ՝ 
Միասին խնդանք մեր սիրո գրկում:

«ՍԵՐ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ» (պոեզիա, մաս 2)   

Իմ աչքերն էիր աչքերով փնտրում,
Հայացքս քեզնից ես չէի կտրում,
Դու՝ լո՜ւռ, կարկամած, քո եղունգներով
Մխրճվում էիր իմ ափերի մեջ, որ ճչաս ուժգին՝
Ի լուր աշխարհի ազդարարելով
Երջանկությունից, որ լույս աշխարհ եկավ մաքառումներով,
Այդ հրաշք օրն այդքան սպասված
Եվ քո մարմինը՝ ուժասպառ, հոգնած,
հանկարծ խաղաղվեց անդորր փնտրելով,
Ի ցույց դնելով Աստծո պարգևը՝
Մեր չքնաղ սիրո հրաշք պտուղը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

11:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի առաջնության գլխավոր ռմբարկուին

10:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ծրագիր, որը կարող է սահմանափակել 1000 գոլի շեմը հատելու Ռոնալդուի հնարավորությունը

10:23 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Կանենք առավելագույնը, որ անցնենք երկրորդ փուլ»

10:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես է խաղում «Ռեալի» նորեկ Ալվարո Կառերասը

00:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել` «սոքերը» դարձնելով «ֆուտբոլ»

00:25 / 15.07.2025 • Ֆուտբոլ

B/R. «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդները

23:59 / 14.07.2025 • Բռնցքամարտ

Լեգենդար Ռիկի Հաթոնի որդին 24 տարեկանում ավարտել է կարիերան

Պաշտոնական
23:15 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» նախախաղային մարզումը Պոդգորիցայում

22:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ժորժե Ժեզուշը` «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
22:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալը» 50 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

Պաշտոնական
21:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը «Բորուսիայի» կազմում պատրաստվում է նոր մրցաշրջանին

21:28 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լուկա Մոդրիչը` «Միլանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
20:59 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Շիկահեր կանայք, գաճաճ մարդիկ. Յամալի 18-ամյակի երեկույթը` հետաքննության պատճառ

20:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

«Երբեք որևէ մեկին խաբելու մտադրություն չեմ ունեցել». Անչելոտին` պայմանական ազատազրկման մասին

19:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ևս մեկ նորեկ ունի

Պաշտոնական
19:17 / 14.07.2025 • Բռնցքամարտ

«Ինձ գումար պետք չէ, պատմություն է պետք». Պակյաոն բացատրել է` ինչու է ռինգ վերադառնում

18:37 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Զախարյանը վարակվել է նույն վիրուսով, ինչպես Մբապեն

18:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Արսենալը» տրանսֆեր է համաձայնեցրել

17:53 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Ջական մոտ է ակումբը փոխելուն

17:29 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Mundo Deportivo. Էնրիկեին որակազրկում է սպառնում

16:52 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

16:27 / 14.07.2025 • Թենիս

Էլինա Ավանեսյանը կլինի Յասիի մրցաշարի առաջին համարը

15:57 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մոդրիչ. «Շատ ուրախ եմ լինել այստեղ` կարիերայիս նոր փուլն սկսելու համար»

15:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դարեն Ֆլետչերը` «Ման. Յունայթեդի» Մ18 թիմի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
14:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռունի Բարդեգջին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:20 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Marca. Զախարյանը վիրուսի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մարզումը

14:08 / 14.07.2025 • Հեծանվասպորտ

fastnews-photo-icon
Երևանի բաց առաջնության արդյունքները

13:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պոուլսենը 12 տարի անց հեռացել է «Լայպցիգից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
13:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստի ծառայություններով

12:54 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սանչես. «Պալմերը լավագույնն է աշխարհում»

12:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

11:53 / 14.07.2025 • Թենիս

ATP և WTA. Խաչանովը բարելավել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է

11:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՊՍԺ-ի ու «Չելսիի» ներկայացուցիչները բախվել են. Էնրիկեն հրել է Պեդրոյին

10:50 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» մեկնել է Չեռնոգորիա

10:12 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԱԱԱ. Եզրափակիչի ու մրցաշարի լավագույնները

01:14 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Չելսին» դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն՝ խոշոր հաշվով հաղթելով ՊՍԺ-ին

00:26 / 14.07.2025 • Թենիս

Սիները գերազանցեց Ֆեդերերին, Ջոկովիչին, Մարեյին, բայց զիջեց Նադալին

23:55 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Բլատեր. «Մենք ֆուտբոլը պարտվեցինք Սաուդյան Արաբիային»

23:27 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դոնալդ Թրամփը ներկա է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչին

22:56 / 13.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը երրորդ պարտությունը կրեց

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ