ՈւԵՖԱ-ն նոր հետաքննություն է սկսել անգլիացի մրցավար Դեյվիդ Կուտի նկատմամբ մեղադրանքի հարցով, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 42-ամյա մասնագետին նկատել են թմրանյութ ընդունելիս: Անգլիական The Sun պարբերականը գրում է, որ տեսանյութն արվել է Պորտուգալիա – Ֆրանսիա Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպման հաջորդ օրը: Խաղի ժամանակ Կուտը կատարել է VAR-ի սենյակում աշխատող մրցավարի օգնականի պարտականությունները:
Հիշեցնենք, որ մինչև այդ ՈւԵՖԱ-ն անժամկետ որակազրկել էր Դեյվիդ Կուտին: