Logo

Հոլանդի գործակալ. «Կա Պրեմիեր լիգա, բայց կա նաև «Ռեալ»»

14:42 / 03.03.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է Մադրիդի «Ռեալի» գրավչության մասին:

«Կա Պրեմիեր լիգա, բայց կա նաև Մադրիդի «Ռեալ»: Այս ակումբն ունի մի բան, որի մասին շատերը երազում են։ «Ռեալը» պահպանում է կախարդանքը: Չկա ամենշաբաթյա պայքար, բայց կա Չեմպիոնների լիգա»,- Ռաֆայելա Պիմենտայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել էր լուրերը, թե 22-ամյա հարձակվողի պայմանագիրը ներառում է հետագայում «Ռեալ» տեղափոխության մասին կետ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին Անգլիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել նույնքան գոլ և կատարել չորս գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա