Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է չորս խոշոր տրանսֆեր իրականացնել այս ձմռանը, հաղորդում է Daily Mail-ը։
Այդ կերպ ակումբի ղեկավարությունը ցանկանում է աջակցել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը դժգոհում է կադրային խնդիրներից։ Մանչեսթերցիները փնտրում են հենակետային կիսապաշտպանի, երկրորդ հարձակվողի, կենտրոնական ու աջ պաշտպանների։
Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթին» նախորդ 11 խաղում տարել է 1 հաղթանակ, կրել 8 պարտություն ու գրանցել 2 ոչ-ոքի։ Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետո Գվարդիոլայի թիմը 27 միավորով 5-րդ տեղում է։