Logo

MMA-ի վետերանը UFC 270 մրցաշարի ժամանակ հարվածել է երկրպագուին (տեսանյութ)

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:12 / 26.01.2022ՍՊՈՐՏ
null

Խառը մենամարտերի (ММА) նախկին մարտիկ Դոն Ֆրայը, ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայացած UFC 270 մրցաշարի ժամանակ լեզվակռիվ տալով երկու երկրպագուի հետ, հարվածել է նրանցից մեկին՝ հաղորդում է TMZ Sports-ը:

Հարվածի պահն արձանագրել են տեղում աշխատող տեսախցիկները։ Ըստ ամենայնի՝ 56-ամյա նախկին մարզիկի հետ բանավեճի բռնված անձինք չեն իմացել, թե ում հետ են բորբոքված զրույց սկսել։

1996-ին Ֆրայը նորամուտն է նշել Բացարձակ մարտական առաջնությունում (UFC)։ Նա մասնակցել է նաև Pride-ի մրցաշարերին։

Ինչ վերաբերում է UFC 270-ին, ապա դրա գլխավոր մենամարտում գործող չեմպիոն Ֆրենսիս Նգանուն հաղթել է ժամանակավոր գոտի ունեցող Սիրիլ Գանին, որն առաջին պարտությունն է կրել կարիերայում։ Մինչև այդ ֆրանսիացին շահել էր անցկացրած բոլոր 10 մենամարտերը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա