Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին:
«Երբեմն պետք է ինչ-որ բաների միջով անցնել՝ տեսնելու համար, թե ով է քո կողմից: Ես ափսոսելու ժամանակ չունեմ: Կյանքը շարունակվում է, և լավ թե վատ, դա եղել է իմ կարիերայի մի մասը: Երբ լեռան գագաթին եք, հաճախ չեք նկատում, թե ինչ կա ներքևում։
Հիմա ես ավելի պատրաստված եմ և գիտեմ, թե ինչն էր իսկապես կարևոր։ Երբեք չեմ անցել այն ամենի միջով, ինչի միջով անցա նախորդ մի քանի ամիսների ընթացքում: Հիմա ես ավելի լավն եմ դարձել»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Eurosport-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը նախորդ տարվա նոյեմբերին երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրն անգլիական գրանդի հետ և դեկտեմբերի 30-ին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ալ Նասր», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 9 գոլի և երկու գոլային փոխանցան հեղինակ: