Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր թիմում տեսնել իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային, հայտնում է Todofichajes-ը:
Իսպանական գրանդը պատրաստ է Սիմեոնեի հայրենակցի տրանսֆերի համար «Ռոմային» վճարել 12 միլիոն եվրո, որը Դիբալայի հրաժարագինն է արտասահմանյան ակումբների համար:
Հիշեցնենք, որ աշխարհի նորընծա չեմպիոնը նախորդ տարվա հուլիսից է խաղում հռոմեական ակումբում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: