Գերծանր քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հուլիսի 18-ին Օռլանդոյում (ԱՄՆ) տիտղոսային մենամարտ է անցկացրել:
Հայ բռնցքամարտիկը WBA Continental North America չեմպիոնական գոտու համար մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթել է Քրիս Թոմասին: Երեք ռաունդներում Հովհաննիսյանը մեկական նոկդաունի է ենթարկել մրցակցին, մրցավարը երրորդ մրցափուլից հետո դադարեցրել է մենամարտը:
26-ամյա Հովհաննիսյանն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում, ունի 9 հաղթանակ: Թոմասն ունի 15 հաղթանակ, երկուական պարտություն և ոչ-ոքի: