Թուրինի «Յուվենտուսը» հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ է դիտարկում: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ թուրինյան ակումբի ղեկավարությունն առաջնահերթ դիտարկում է անգլիական «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերների տարբերակը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերները ցանկանում է վերադառնալ գերմանական «Լայպցիգ»:
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին էլ ցանկանում է կրկին թիմում տեսնել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, որը նախորդ 2 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Բիանկոներիների» կազմում: Մորատայի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ատլետիկոյին»: