«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանալու է ակումբից, հաղորդում է Marca-ն:
Մայիսի 29-ին Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը մամուլի ասուլիս է հրավիրելու, որի ժամանակ կհայտարարվի պորտուգալացուն հրաժեշտ տալու մասին:
Ռոնալդուն «Ալ Նասրում» է խաղում 2023 թվականի հունվարից, 105 խաղում խփել է 93 գոլ և կատարել 19 ասիստ: