Հարավային Կորեայի առաջնության 22-րդ տուրում «Սեուլը» տանը 1-0 հաշվով հաղթել է «Ուլսանին»։
Տանտերերի միակ ու հաղթական գոլը հեռվից անզուգական հարվածով խփել է անգլիացի անվանի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը։
32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գոլով է աչքի ընկել 6-րդ անգամ։
«Սեուլը» հաղթանակի շնորհիվ 33 միավորով չորրորդ տեղ է բարձրացել։ «Ուլսանը» 7-րդն է և 30 միավոր ունի։
Հարավային Կորեայի առաջնություն, 22-րդ տուր
«Սեուլ» - «Ուլսան»` 1-0
Ջեսի Լինգարդ, 42