Մյունխենի «Բավարիայի» ու Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլերը և Մաթս Հումելսը կրկնել են Նեյմարի ու Ժերար Պիկեի հանրահայտ լուսանկարը։
2017թ. հուլիսի 24-ին Պիկեն սոցցանցերում Նեյմարի հետ լուսանկար էր հրապարակել և գրել. «Նա մնում է»։
Այդ ժամանակ ՊՍԺ-ն ակտիվ բանակցում էր` «Բարսելոնայից» Նեյմարի տրանսֆերային իրավունքը գնելու համար, ու այդ հրապարակումից հետո շատերը կարծեցին, թե բրազիլացին չի հեռանա ակումբից։
Այդուհանդերձ, «Պարի Սեն-Ժերմենը» օգոստոսի 3-ին ակտիվացրեց Նեյմարի պայմանագրում նշված հրաժարագնի կետն ու 222 միլիոն եվրոյով իրականացրեց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։
Հումելսը Մյուլերի հետ լուսանկարը նույնպես մակագրել է նույն տեքստով։