Գերմանական «Լայպցիգի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, որն ազգային թիմի մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը, բաց կթողնի 6-8 շաբաթ: Այդ մասին հայտնում է L'Equipe-ը։
25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի սալջարդ։ Ավելի վաղ Նկունկուին հավաքականում փոխարինել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին:
Հիշեցնենք, որ Նկունկուն ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղերում դարձել է 17 գոլի և չորս ասիստի հեղինակ: