Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած տրիումֆը:
«Դժվար է էմոցիաները բառերով արտահայտել: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակն իրական հավատացողների համար է: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա:
Դեռ հունվարին որոշում էի կայացրել, որ այս տիտղոսը մերն է լինելու: Այդ որոշումն ակումբում աշխատող որոշ մարդկանց համար կասկածելի էր, բայց ես զգում էի, որ սա է միակ ճանապարհը»,- ավստրալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Տոտենհեմը» մրցաշարի անվանափոխությունից հետո առաջին անգամ դարձավ հաղթող՝ եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով «Մանչեսթեր Յունայթեդին»: